Տոն` նվիրված Մայրենիի օրվան
2010-02-20
Մայրենիի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ ԿԳ նախարարի հրամանով կրթության և մշակույթի ոլորտի մի խումբ երախտավորներ արժանացան ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին` ԿԳ նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը նշեց, «Երբ մայրենիի համար առանձնացվում է հատուկ օր, դա նշանակում է, որ մեր մայրենին ինչ-որ տեղ վտանգված է:
Այդ պատճառով էլ շատ կարևոր են նման միջոցառումները; Մայրենի լեզուն հաղորդակցման միջոց չէ, այն մտածողություն է, ապրելակերպ, և լեզուն ուսումնասիրելով` մենք յուրացնում և զարգացնում ենք մեր մտածելակերպը; Մենք մեր սերունդների առջև պարտավոր ենք մաքուր պահել և զարգացնել մեր լեզուն»: Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` բոլոր մասնակիցներն իրենց խոսքում մեկ անգամ ևս ընդգծեցին մայրենիի կարևորությունը և այդ համատեքստում նմանատիպ միջոցառումների անցկացումը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի են արժանացել`
1. Ռուբեն Սաքապետոյան – ԵՊՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
2. Աելիտա Դոլուխանյան- ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
3. Լավրենտի Միրզոյան-մանկավարժական գիտ. թեկնածու, լեզվաբան
4. Երվանդ Պետրոսյան-մանկագիր
5. Հայկուհի Քյուփելյան-Նորք-Մարաշ վարչական շրջանի կրթության բաժնի պետ
6. Լեյլա Սարիբեկյան- վաստակավոր արտիստ
7. Ազատ Գասպարյան- վաստակավոր արտիստ
8. Սամվել Կարապետյան-գրող, հրապարակախոս, «Նարեկ» մանկապատանեկան ամսագրի խմբագիր /ԱՄՆ/
9. Ջուլիետա Գյուլամիրյան- ՀՊՄՀ հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր
10. Գագիկ Մինասյան- «Կրթություն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր
11. Գեղամ Նուրիջանյան-«Կրթություն» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ
ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրի են արժանացել`
1. Նարինե Գասպարյան-Երևանի թիվ 62 դպրոցի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ
2. Ներսես Աթաբեկյան-«02» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրականագետ, լեզվաբան
3. Դանիել Երաժիշտ-Երգահան-խմբագիր












