Խնդիրն իրավական լուծում կստանա

2010-02-19

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Ալի Սաղիանին փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է ԻԻՀ-ում Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների դիպլոմների հետ կապված շրջանառվող լուրերին: Դեսպանը նշել է, որ խնդիրը միայն զուտ տեխնիկական է և  մոտ ժամանակներում իրավական լուծում կստանա: Նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն, որի շրջանակում կքննարկվի նաև Իրանում հայաստանյան դիպլոմների ճանաչման խնդիրը:

«Այժմ Հայաստանում սովորում է ավելի քան 1800 իրանցի ուսանող, ինչի համար մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում: Հայաստանի և Իրանի   միջև հաստատված բազմամյա համագործակցությունը զարգանում է ոչ միայն քաղաքական, այլև մշակութային ու կրթական ոլորտներում», - ավելացրել է դեսպանը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։