Այցելություն «Փոքր Մհեր» կրթահամալիր

2010-02-10

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը և նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Այվազյանն այսօր այցելեցին ՀՀ ԿԳՆ «Փոքր Մհեր» կրթահամալիր: Այցելության նպատակն էր տեղում ծանոթանալ ուսումնական գործընթացի կազմակերպմանն ու դասավանդման մեթոդաբանությանը:

Նախարարի տեղակալը ներկա գտնվեց ավարտական դասարաններում «Մաթեմատիկա»,  «Ֆիզիկա», «Քիմիա», «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների դասաժամերին և մասնակցեց դասավանդվող թեմայի շուրջ դասարանում ծավալված քննարկումներին, զրուցեց աշակերտների հետ, ծանոթացավ նրանց նախասիրություններին: Մ. Մկրտչյանը նշեց, որ 21-րդ դարի ռազմական կրթությունը պետք է հիմնված լինի բարձր մակարդակի գիտելիքների վրա, որովհետև յուրաքանչյուր բանակի հզորության հիմնասյուններն են գիտատեխնիկական առաջընթացն ու զինվորի  մարտական ոգին: «Այսօր մեր ազգային բանակին անհրաժեշտ են ինչպես բանիմաց, այնպես էլ քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող կարգապահ զինվորներ ու սպաներ»,-դիմելով աշակերտներին` նշեց նախարարի տեղակալը:
Մ. Մկրտչյանը ծանոթացավ նաև կրթահամալիրի պայմաններին, եղավ հայոց պատմության հաղթական էջերը լուսաբանող դասասենյակներում, աշակերտների համար նախատեսված ննջարաններում, հանդիպեց  մանկավարժական կոլեկտիվի հետ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։