«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1551-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-02-09
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. նոյեմբերի 27-ի ««Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված գույքի մասը վարձակալության հանձնելու մասին» թիվ 1551-Ա որոշման վերնագրում և 1-ին կետում «Հայկական գյուղատնտեսական ակադեմիա» բառերը փոխարինել «Հայաստանի պետական ագրարային համալսարան» բառերով:
2.Որոշման 1-ին կետում «2011» թիվը փոխարինել «2020» թվով:
3.ՀՀ կրթության և գիտության նախարարին` երկամսյա ժամկետում ապահովել միջպետական բանկի հետ կնքված պայմանագրում սույն որոշման դրույթներից բխող փոփոխությունների կատարումը:












