«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1813-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2010-02-09
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 24-ի «Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1813-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝
1) որոշմամբ հաստատված կանոնադրության 11-րդ կետի ա) ենթակետում «հանրակրթական» բառից հետո լրացնել «/ավագ դպրոց/» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:












