«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ
2010-02-09
ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ փետրվարի 11-ին, ժամը 1400-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նիստ:
Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
1. «Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 միջն. դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ ստանալու մասին հայտերը.
2. «Երևանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ ստանալու մասին հայտերը.
3. «Մանկության արահետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
4. «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախնական մասնագիտական /արհեստագործական/ կրթական ծրագրով, մի շարք մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու մասին հայտը.
5. «Ռոզելիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
6. «Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.
7. «Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի N 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա ստանալու մասին հայտը.












