Խորհուրդն ընտրեց նոր նախագահ
2010-02-08
Փետրվարի 5-ին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում ընդունվել է խորհրդի գործող նախագահ Ս. Սեյրանյանի հրաժարականը և փակ գաղտնի քվեարկությամբ ձայների 26 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը: Նիստի ընթացքում խորհուրդը քննարկել է բուհի 2009 թվականի հաշվետվությունը և հաստատել 2010 թվականի նախահաշիվը: Համալսարանի խորհրդի նիստում քննարկվել են նաև բարձրագույն բժշկական կրթությանը, ոլորտում իրականացվող բարեփոխումներին և Բոլոնիայի գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ:












