Հանդիպում ուսխորհուրդների նախագահների հետ
2010-02-08
Փետրվարի 9-ին, ժամը 1300-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարար Ա. Աշոտյանը կհանդիպի ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների նախագահների հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ուսխորհուրդների ինքնակառավարման, բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող գործընթացներում ներգրավվածության մեծացման և այլ հարցեր:












