ՄՐՑՈՒՅԹ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ /2010Թ ./
2010-02-03
1. Հետբուհական կրթության համար դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հունարեն լեզվին և ընդունված լինեն հունական համալսարաններից որևէ մեկը
2. Հունարեն լեզվի և քաղաքակրթության ամառային դասընթացների դիմորդները պարտադիր պետք է տիրապետեն հունարեն լեզվին
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերի փաթեթը կարող են ներկայացնել ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (ք.Երևան Կառավարության 3 շենք,VI-րդ հարկ, 619 սենյակ, հեռ. 56-23-64) մինչև ս/թ. մարտի 1-ը /ներառյալ/:
Դիմումի ձևերը, ինչպես նաև հունական համալսարանների ցանկը իրենց բաժիններով կարելի է գտնել հետևյալ էլեկտրոնային կայքէջում. www.ypepth.gr/potr_allodap_2010_en_091214.zip:
Մրցույթը տեղի կունենա Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ ս.թ. մարտի 1 -ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում:












