ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԴՊՐՈՑՈՒՄ

2010-02-01

Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցը (Ecole Nationale d’Administration-ENA) հայտարարում է ընդունելություն ֆրանսերեն լեզվի գերազանց իմացությամբ,  բարձր կուրսերում սովորող օտարերկրյա ուսանողների և երիտասարդ քաղծառայողների համարÖ‰ Ընդունելությունը նախատեսված է հետևյալ երեք ուսումնական դասընթացների համար. 
- Միջազգային երկարատև` 18 ամսյա դասընթաց – CIL (Cycle international long). նախատեսված է մինչև 35 տարեկան քաղծառայողների և պետական համակարգում աշխատելու մասնագիտացմամբ ուսանողների համարÖ‰ Դասընթացը տևելու է  քաղծառայողների համար 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. մարտի վերջը, իսկ բարձր կուրսերի ուսանողների համար` 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2012թ. ապրիլի սկիզբըÖ‰
- Միջազգային հարաբերությունների կարճատև դասընթաց` 9 ամսյա տևողությամբ – CIC (Cycle international court). նախատեսված է մինչև 30 տարեկան աշխատանքային փորձ ունեցող քաղծառայողների համարÖ‰ Դասընթացը տևելու է  2010թ. նոյեմբերի 2-ից մինչև 2011թ. հուլիսի վերջըÖ‰
- Պետական համակարգի միջազգային դասընթաց` 7 ամսյա տևողությամբ – CIAP (Cycle  international d’administration publique). նախատեսված է տվյալ ուսումնական բնագավառում փորձ ունեցող մինչև 25 տարեկան քաղծառայողների համարÖ‰ Դասընթացը տևելու է 2010թ. հոկտեմբերի 4-ից մինչև 2011թ. ապրիլի վերջըÖ‰

Վերոհիշյալ ուսումնական դասընթացների մասին տեղեկատվությունը և ընդունելության մասին պայմանները տեղակայված են Ֆրանսիայի կառավարման ազգային դպրոցի հետևյալ կայքէջերում` http://www.ena.fr, http://www.ena.fr.index.php?page=formation/internationalÖ‰        
      

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։