Ընթացիկ գնահատում հանրապետության դպրոցներում
2009-03-10
ՀՀ միջնակարգ /լրիվ ընդհանուր/ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-11-րդ դասարաններում շարունակվում է ընթացիկ գնահատման գործընթացը, որը կազմակերպվում է` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի: Մարտի 11-ին 8-րդ և 9-րդ դասարաններում ընթացիկ գնահատում է անցկացվում «Հայոց պատմություն» առարկայից: Թեստերը և պատասխանները տեղադրված են ԿԳ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում: