ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ /2010Թ. /
2009-03-10
Վերապատրաստումն ընթանալու է Երևանում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված ծրագրերով: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների, ուսուցիչների կեցության և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Դասընթացների սկիզբը նախատեսված է հուլիսի 11-ին:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է.
11 հուլիսի՝ դասընթացների բացում
11 օգոստոսի՝ վկայագրերի հանձնում
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 11-ը ներառյալ ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.Ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը,
2.Համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:
Ծրագրերի ընդհանուր նկարագիրը և հիմնական դասախոսների ցանկը ներկա պահին մշակման ընթացքում են, և կներկայացվեն առաջիկայում` ապրիլի 20-ից հետո: Նրանք կտեղադրվեն www.armedu.am և www.edu.am կայքէջերի համապատասխան բաժիններում:
Ծրագրերը ամբողջական տեսք կստանան, երբ կամփոփվեն ստացված հայտերը` հունիսի 11-ից հետո:
Նախապատվությունը տրվելու է Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում չվերապատրաստված ուսուցիչներին:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 11-ն է:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից.
Հեռ. 374 10 58-13-91
Ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ. spyurq@yahoo.com կամ info@edu.am