Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստում

2009-03-10

2008 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը շարունակելու է իրականացնել արտասահմանյան երկրներում գործող հայկական վարժարաններում, դպրոցներում, մանկապարտեզներում, միօրյա և այլ տիպի կրթօջախներում դասավանդող հայագիտական առարկաների ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը:

 Վերապատրաստումն ընթանալու է  Երևանում՝ ՀՀ կրթության  և գիտության նախարարության կողմից հաստատված տարբերակված ծրագրերով: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, ինչպես նաև ուսումնամեթոդական գրականություն, դասագրքեր և այլ նյութեր: Ծրագրի ընթացքում դասընթացների, ուսուցիչների  կեցության և շրջագայության ծախսերը ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը հոգում են մասնակիցները կամ համապատասխան կազմակերպությունները, կրթօջախները, բարերարները:
Դասընթացների սկիզբը նախատեսված է հուլիսի 20-ին:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է`
20  հուլիսի՝ դասընթացների բացում
17 օգոստոսի՝ վկայագրերի հանձնում
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել.
1.ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրենության կողմից վավերացված հայտը,
2.համայնքի, հաստատության կամ կազմակերպության կողմից տրված գործուղման տեղեկանք:
Նախապատվությունը տրվելու է Հայաստանում վերջին երեք տարիների ընթացքում չվերապատրաստված ուսուցիչներին: Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր:
Կից ներկայացվում են մասնակցության հայտի ձևը և վերապատրաստման ուսումնական ծրագրերի առարկայական ցանկերը (նախագիծը):
Հայտեր ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 20-ն է: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ  ՀՀ կրթության և գիտության նախարարության Սփյուռքի հետ կապերի բաժնից:
Հեռ. 374 10 58-13-91
ֆաքս. 374 10 52-52-07
Էլ. փոստ: spyurq@yahoo.com 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։