Առարկայական օլիմպիադայի մարզային փուլ

2009-03-10

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 21.01.2009թ. թիվ 30-Ա/Ք «2008-2009 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական կազմկոմիտեի կազմը, առարկայական հանձնաժողովների նախագահների կազմը, մարզային, հանրապետական փուլերի ժամանակացույցը, հանրապետական փուլի մասնակիցների թիվը հաստատելու մասին» հրամանի` մարտի 1-10-ը հանրապետության դպրոցներում անցկացվում է դպրոցականների առարկայական օլիմպիադաների երրորդ /մարզային/ փուլը: Մարտի 10-ին 9-11-րդ դասարաններում «Ռուսաց լեզու» առարկայից անցկացվող օլիմպիադայի մարզային փուլի  թեստերն /9-րդ, 10-րդ, 11-րդ դասարան/ ու պատասխանները /9-րդ, 10-րդ, 11-րդ դասարան/ տեղադրված են ԿԳ նախարարության կայքում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։