Ընթացիկ գնահատում հանրապետության դպրոցներում
2009-03-04
ՀՀ միջնակարգ /լրիվ ընդհանուր/ կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների 8-11-րդ դասարաններում շարունակվում է ընթացիկ գնահատման գործընթացը, որը կազմակերպվում է` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանի: Մարտի 10-ին 8-րդ դասարանում կազմակերպվում է «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», իսկ 9-րդ դասարանում` «Մաթեմատիկա» առարկաներից: Թեստերը և պատասխանները տեղադրված են ԿԳ նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում: