Շարադրությունների մրցույթ

2009-03-09

Եվրոպայի Խորհրդի 60-ամյակի կապակցությամբ հայտարարվում է շարադրությունների մրցույթ` «ԻնչպիսիՎն ես պատկերացնում Եվրոպայի քաղաքացուն ապագայում» թեմայով:  Մրցույթին կարող են մասնակցել  10-18 տարեկան երիտասարդները: Շարադրությունը պետք է պարունակի առավելագույնը 1000 բառ: Մրցույթի հաղթողը կպարգևատրվի ազգային  մրցանակով և Եվրոպայի Խորհրդի դիպլոմովÖ‰ Մրցանակը կհանձնվի 2009 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ԵԽ  60-ամյակի կապակցությամբ, Ստրասբուրգում կազմակերպված միջոցառման ընթացքում:

Մասնակիցները պետք է գրավոր հավաստիացնեն մրցութային հանձնաժողովին, որ տվյալ աշխատանքն ամբողջապես իրենք են կատարել: Հաղթողը պետք է ԵԽ ներկայացնի շարադրության բնօրինակն  ամբողջությամբ՝ անգլերեն կամ ֆրանսերեն թարգմանությամբ:
Շարադրությունների հայերեն տարբերակը պետք է ներկայացվի մինչև ս.թ. ապրիլի 20-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն (56-23-64): 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։