Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ
2009-03-24
ՀՀ ԿԳ նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժողովի» եզրակացության հիման վրա ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամաններով 2009թ. մարտի 2-ից կասեցվել է Գորիսի օտար լեզուների «Կարին» ինստիտուտի, «Ռոսլին» արվեստի ինստիտուտի, Ագրոբիզնեսի և մենեջմենթի ակադեմիայի, Կառավարման և կրթության զարգացման համալսարանի, «Ֆիրդուսի» համալսարանի, «Երևանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի», Երևանի «Նավասարդ» ինստիտուտի, «ԵՐԱ» բիզնեսի և քաղաքականության ինստիտուտի, «Վիլյամ Սարոյան» համալսարանի, Երևանի նորարարական տեխնոլոգիաների համալսարանի,
«Երևան» համալսարանի բարձրագույն մասնագիտական գործունեության լիցենզիաների գործողությունը, ինչպես նաև Երևանի մշակույթի համալսարանի լիցենզիայի գործողությունը` 031300-«Օտար լեզու և գրականություն», Լ. Օրբելու անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը՝ 070900-«Դիզայն (գեղար)», 031300-«Օտար լեզու և գրականություն» մասնագիտությունների մասով:
Ձեր շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ Ձեր հետագա ուսումնառությունը այլ ուսումնական հաստատություններում ապահովելու ուղղությամբ: Ուսումնական հաստատությունների ցանկը, որտեղ նույն կամ հարակից մասնագիտությամբ հետագա ուսումնառության համար Դուք կարող եք դիմել, տեղակայված է ՀՀ ԿԳ նախարարության պաշտոնական կայքում /տե'ս ցանկ/ և հրապարակված է ԿԳՆ «Կրթություն» պաշտոնաթերթի 2008թ. մարտի 11-ի թիվ 12-13 համարում (հավատարմագրված մասնագիտությամբ կրթությունը շարունակելու դեպքում հաշվի է առնվում կասեցված մասնագիտության հավատարմագրված լինելու նախապայմանը): Նշված ուսումնական հաստատություններ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է ս.թ. մարտի 20-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալություն, հասցեն՝ ք. Երեւան, Այգեստան 9/4, հեռ. 55-34-26












