ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿ
2009-02-20
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը, Բեռլինի ազատ համալսարանի, Բեռլինի Հումբոլդ համալսարանի և Բեռլինի տեխնիկական համալսարանի հետ համատեղ, միջազգային խորհրդարանական կրթաթոշակի (ՄԽԿ) աջակցությամբ, հրավիրում է Բեռլին` Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում աշխատելու համար:
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող և քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների համար:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանը` Բունդեսթագը, երիտասարդներին հնարավորություն է տալիս 15 շաբաթյա գործունեության ընթացքում ծանոթանալ Գերմանիայի խորհրդարանական համակարգին և քաղաքական որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև ձեռք բերել խորհրդարանական աշխատանքների փորձառություն:
Հաղթողներին ընտրում է Բունդեսթագի կողմից կազմված հանձնախումբը:
Նախապայմաններն են`
•Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
•համալսարանական կրթություն,
•գերմաներենի շատ լավ իմացություն:
Կրթաթոշակ ստանալու պահին դիմողի 30 տարեկանը լրացած պետք է չլինի:
Կրթաթոշակը`
•ամիսը` 450 եվրո,
•բնակարանային ծախսեր,
•ապահովագրական և ճանապարհային ծախսեր:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը` հունիսի 30-ը:
Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատնից կամ հետևյալ կայքից` www.bundestag.de/ips :