«Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի» հանդիսավոր փակում

2009-02-19

Ս/թ փետրվարի 20-ին, ժամը 1700-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում (հասցե՝ Ամիրյան 1) տեղի կունենա «Երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրի»  փակման հանդիսավոր արարողությունը: Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Փրկեք երեխաներին» կազմակերպության կողմից՝ Շվեյցարական Զարգացման և Համագործակցության Գրասենյակի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:

Միջոցառմանը ներկա կգտնվեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը, Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգը, Մեծ Բրիտանիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլը և այլ պաշտոնյաներ: 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։