Քառակողմ հուշագիր
2009-02-05
Փետրվարի 6-ին, ժամը 1100-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կստորագրվի քառակողմ հուշագիր` Նորվեգիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի իրականացմանն օժանդակելու վերաբերյալ:
Հուշագիրը կստորագրեն ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Բ. Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լ. Սարգսյանը, «Առաքելություն Արևելք» դանիական միջազգային օգնության և զարգացման կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Ս. Թադևոսյանը: