Մեկամյա գործունեության ամփոփում

2009-02-04

ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը փետրվարի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց 2008 թվականին գիտության ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձավ կոմիտեի 2009 թվականի ծրագրերին և ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող հետագա խնդիրներինÖ‰ 

Ս. Հարությունյանն անդրադարձ կատարեց ոլորտի համար կարևոր նշանակություն ունեցող միջոցառումներին, այդ թվում՝ ՀՀ գիտական կազմակերպությունների անձնագրավորման արդյունքներին, ՀՀ գիտական անկախ փորձագիտական համակարգին, ինչպես նաև գիտական միջոցառումների ֆինանսավորման հայտերի գնահատման սկզբունքներին և չափանիշներին:Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին նաև 2008 թվականին կոմիտեի կողմից մշակված և ՀՀ կառավարության կողմից ընդունված մի շարք որոշումներ և իրավական ակտերի նախագծեր:
Ս. Հարությունյանը հայտնեց, որ գիտության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ու զարգացման նպատակով հուշագրեր  և պայմանագրեր են ստորագրվել գիտության պետական կոմիտեի և Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի միջև: Մշակվել են գիտատեխնիկական համագործակցության համաձայնագրեր՝ Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի, Ռումինիայի գիտական հետազոտությունների ազգային մարմնի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարության, Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև: Ներկայացվել են առաջարկություններ միջազգային ոլորտում համագործակցության մի շարք գործնական ծրագրերի, պայմանագրերի և համաձայնագրերի վերաբերյալ, այդ թվում՝ Մոսկվայի մարզի կառավարության և ՀՀ կառավարության միջև 2009-2011 թթ. ժամանակահատվածում առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության համատեղ ծրագրի, ՀՀ կառավարության և ՌԴ Չելյաբինսկի մարզի կառավարության միջև համաձայնագրի, գիտական ոլորտում հայ-իրանական համագործակցության ծրագրի վերաբերյալ:
Ս. Հարությունյանը ներկայացրեց նաև 2009 թվականի ծրագրերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։