«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ N 34 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ
2009-01-21
ՆԱԽԱԳԻԾ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի նիստի N 34 արձանագրային որոշման 7-րդ, 9-10-րդ, 14-15-րդ կետերը:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի ՆԻՍՏԻ ԹԻՎ 34 ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N34 արձանագրային որոշման 7-րդ /»Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին/, 9-րդ /»ՀՀ-ում գիտության զարգացման պետական ռազմավարությանը հավանություն տալու մասին»/ և 10-րդ /»Երկմակարդակ աստիճանաշնորհման համակարգի ներդրման մասին»/ կետերով նախատեսված միջոցառումներն ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի գործունեության միջոցառումների ծրագրում:
«Միջազգային ճանաչում ունեցող գիտնականների համար հատուկ դրամաշնորհային համակարգի ստեղծում» 14-րդ կետի կատարումը հնարավոր կլինի գիտության ոլորտի ֆինանսական ծավալների որոշակի ավելացման դեպքում:
«Գիտության երիտասարդացման լուծմանն ուղղված ծրագրի մշակում և իրականացում» 15-րդ կետի կատարման ուղղությամբ մի քանի միջոցառումներ նախատեսված են ՀՀ 2009թ. պետական բյուջեում:
Առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել 2007 թվականի օգոստոսի 30-ի Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գիտության ոլորտի բարեփոխումների միջոցառումների ծրագրի և ժամանակացույցի մասին» N 34 արձանագրային որոշման 7-րդ, 9-10-րդ, 14-15-րդ կետերը: