Ի գիտություն 2009 թվականի դիմորդների

2009-01-15

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի հունվարի 31-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2008-2009 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2009 թվականի բուհերի ընդունելության) քննությունների կազմակերպման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:
2008-2009 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտ են լրացնում իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:
Միասնական քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է`
•3x4 չափի լուսանկար,
•անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճեն,
•«ՎՏԲ Հայաստան բանկ»-ում Գնահատման և թեստավորման կենտրոնի 160481037341  հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու  համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ և վճարի անդորրագիրը  կցել դիմում-հայտին:
 Միասնական քննության վճարից (1500 դրամ) ազատվում են հետևյալ դիմորդները`
•պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
•1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
•ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
•առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճեն, հաշմանդամության տեղեկանքի պատճեն, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճեները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճեները:
Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2009 թվականի մարտի 16-ն է:

«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
ՀՀ, ք. Երեւան, Այգեստան 9/4
հեռ. 559431
e-mail:press@atc.am

Նախորդ տարիների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից հանձնելու են քննություն, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատություններում /ցանկը կցվում է/:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։