«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 878-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
2009-01-14
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1. «4.4.3 Կրթություն և գիտություն բաժնի»`
1)13-րդ ծրագրային դրույթի`
ա. 13.2 միջոցառման`
3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտի մշակման նպատակով հանձնաժողովի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում, ամփոփում»:
4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը» իրավական ակտի Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը:
բ. 13.5 միջոցառման
3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը և գիտության ոլորտի, այդ թվում ՀՀ ԳԱԱ համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակման նպատակով աշխատանքային խմբի ձևավորում և աշխատանքների կազմակերպում, նյութերի հավաքագրում, ուսումնասիրում, ամփոփում»,
4-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը:
Գիտության ոլորտի, այդ թվում ՀՀ ԳԱԱ համակարգը կանոնակարգող այլ նորմատիվ ակտերի մշակում և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացում»,
5-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀՀ ԳԱԱ համակարգի գիտական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության զարգացման 2 ծրագրի մշակում և հաստատում:
2) 14-րդ ծրագրային դրույթի 14.2 միջոցառման 4-րդ սյունակի սկզիբը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգ»-ի հաստատում»:
3) 15-րդ ծրագրային դրույթի
ա.15.1 միջոցառման
3-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը» հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀՀ կառավարություն ներկայացում»,
4-րդ սյունակում «5» թիվը փոխարինել «2»-ով:
5-րդ սյունակում «10» թիվը փոխարինել «4»-ով և «5» թիվը փոխարինել «2»-ով:
6-րդ սյունակում առաջին «5» թիվը փոխարինել «4»-ով և երկրորդ «5» թիվը փոխարինել «2»-ով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:












