ԿԳ նախարարության 2008 թվականի գործունեության հաշվետվություն

2009-02-03

ՀՀ կրթության և գիտության նախարար Ս. Սեյրանյանը փետրվարի 3-ին ՀՀ կառավարությունում ներկայացրեց կրթության և գիտության նախարարության 2008 թվականի գործունեության հաշվետվությունը: Նախարարության գործունեությունն իրականացվել է պետական ռազմավարական փաստաթղթերի` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի» և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության գերակայություններին և ուղենիշներին, ինչպես նաև կառավարության գործունեության ծրագրին համապատասխան:

Կրթության բնագավառում նախարարության գլխավոր խնդիրն է կրթության բոլոր մակարդակներում որակի բարձրացումը` ապահովելով քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը: Այդ նպատակով, համակարգում իրականացվող բարեփոխումները գնալով ավելի ընդարձակվում և խորանում են` ընդգրկելով կրթության բոլոր ոլորտները:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։