ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ-2

2010-04-14

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  և «Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի տարածաշրջանային ֆրանկոֆոն կենտրոնը» հայտարարում են մրցույթ` «Վերապատրաստումների մեթոդաբանություն» թեմայով ֆրանսերեն դասավանդողների վերապատրաստման դասընթացին մասնակցելու համար:Դասընթացը տեղի կունենա  2010թ. հունիսի 14-20-ը Սոֆիայում: 
Թեկնածության ներկայացման համար անհրաժեշտ է պահաջվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակը մինչև 2010թ. մայիսի 3-ը էլ-փոստի navoyana@edu.am հասցեով ուղարկել ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական Արայիկ Նավոյանին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 24-96-48             հեռախոսահամարով:                   
Դասընթացին մասնակցության պայմանները ներկայացված են կից փաստաթղթերում:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։