««ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ

2008-12-24


ՆԱԽԱԳԻԾ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Թույլատրել “Երևանի պետական համալսարան” պետական ոչ առևտրային կազմակերպությանը` ստեղծելու “Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն” սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն` «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահելով «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2.Սահմանել, որ «Երևանի պետական համալսարանի երկրաբանական հետազոտությունների կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են  «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։