«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-12-24
Ն ա խ ա գ ի ծ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման N 1 հավելվածի 33-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքները և չափանիշները` համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված
ՀՀ կառավարության 2008 թվականի
------------ « « -ի N -Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
1.Հայագիտությունը, որպես Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բնագավառ, իր առաջնահերթ տեղն ունի գիտության և տեխնիկայի զարգացման գերակայություններում:
2.Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքներն են.
1/ պետության համար կարևորագույն նշանակություն ունեցող ռազմավարական խնդիրների լուծումը,
2/ միջազգայնորեն հեռանկարային համարվող գիտահետազոտական խնդիրների լուծումը,
3/ տվյալ ուղղությամբ գիտական դպրոցի առկայությունը (կամ դրա հիմնադրման հնարավորությունը),
4/ ազգային անվտանգությունից բխող խնդիրների լուծումը:
3.Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման չափանիշներն են.
1/ հետազոտությունների իրագործման համար անհրաժեշտ և բավարար պայմանների (կամ դրանց ստեղծման հնարավորությունների) առկայությունը,
2/ տվյալ գիտական ուղղությամբ տարվող հետազոտությունների համապատասխանությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական գերակայություններին,
3/ տվյալ գիտական ուղղության զարգացման միջոցով միջազգային և տարածաշրջանային խոշոր գիտական ծրագրերին ինտեգրվելու հնարավորությունը,
4/ համաշխարհային շուկայում գիտատար ապրանքների և ծառայությունների ուրույն տեղի պահպանման (կամ ստեղծման) հնարավորությունը,
5/ հանրապետության բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը նպաստելու աստիճանը,
6/ ազգային անվտանգության մակարդակի բարձրացման հնարավորությունը,
7/ տեխնոլոգիական անվտանգության մակարդակը բարձրացնելու հնարավորությունը,
8/ արդիականությունը` բնապահպանական տեսանկյունից: