Նախարարն ամփոփեց անցնող տարվա արդյունքները

2008-12-23

ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփեց 2008 թվականին ոլորտում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, անդրադարձավ նախարարության հետագա քաղաքականության առումով կարևորագույն ուղղություններին և խնդիրներինÖ‰
Անցնող տարում ընդունվել է «ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015թթ. ռազմավարական ծրագիրը», որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության և որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանըÖ‰

Դրա շրջանակում մեկնարկել է փորձնական ծրագիր հանրապետության Լոռու և Շիրակի մարզերի 22 հաստատությունումÖ‰  Փորձնական ծրագրի այս փուլում ընդգրկված է 540 երեխա:  Նախարարը նշեց, որ այսպիսով պետական քաղաքականության առումով հատուկ կարևորվում է նախադպրոցական կրթությունը, քանի որ «այդ տարիքից երեխային պետք է սովորեցնել սովորել»Ö‰ Ս. Սեյրանյանի խոսքով, նախադպրոցական կրթության ծրագրի իրականացման առումով ԿԳՆ-ն ակտիվորեն համագործակցում է մարզպետարանների հետ, քանի որ ծրագիրն ունի նաև համայնքներում սոցիալական որոշակի խնդիրների լուծման ուղղվածությունÖ‰  
2008-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է հանրակրթության ոլորտը կարգավորող գլխավոր փաստաթղթի՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծըÖ‰ Մեկնարկել է նաև ավագ դպրոցների փորձնական ծրագիրը, որի իրագործումը շրջադարձային հետևանքներ կունենա ինչպես հանրակրթության, այնպես էլ մասնագիտական կրթության ոլորտներումÖ‰ «Արդեն հասցրել ենք մի քանի քննարկումներ կազմակերպել ինչպես նախարարությունում, այնպես էլ ավագ դպրոցներում, ու դատելով ծրագրի մեկնարկի առաջին արդյունքներից, կարելի է ասել, որ դրա իրականացումից 2-3 տարի հետո էական բարելավում ենք արձանագրելու նշված ոլոտներում»,-ասաց ՀՀ ԿԳ նախարարըÖ‰
Նախարարը նաև անդրադարձավ դպրոցներում պարտադրված դրամահավաքության դեմ պայքարի նպատակով նախարարությունում ստեղծված «Թեժ գծին»Ö‰ Նրա խոսքով, չնայած սկզբնապես այս առումով ձեռնարկված միջոցները ինչ-ինչ շահարկումների տեղիք տվեցին, «բայց մենք այս պարհին համոզված ենք, որ թեժ գիծն իր առաքելությունը կատարել է, և բոլոր այն կրթօջախներում, որտեղ նման նեգատիվ երևույթներից հրաժարվելու ցանկություն կար, ձեռնարկված քայլերն ընդունվեցին ուրախությամբ»Ö‰
Հանրակրթական համակարգում անցնող տարի լայնածավալ աշխատանք է իրականացվել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման ուղղությամբÖ‰ Ընդլայնվել է դպրոցների ինտերնետային ցանցը. դրանում ընդգրկված 324 դպրոցին մինչև փետրվար կմիանա ևս 320-ըÖ‰ Շահագործվել է «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը /www.armedu.am/, հեռավոր մարզերի դպրոցներին ինտերնետային կապով ապահովելու նպատակով ստեղծվել և սկսվել է շահագործվել շարժական ինտերնետային համակարգչային կայանըÖ‰
Դպրոցում ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն առավել ակտիվացնելու ու ընդլայնելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, հայոց պատմության և ռազմագիտության որոշ դասեր կկազմակերպվեն զորամասերումÖ‰ «Ոչ միայն մեր համակարգի, այլև ողջ հանրության համար կարևորություն ներկայացնող այս բաղադրիչի ուղղությամբ մեր քայլերը երկուստեք օգտակար կլինենÖ‰ Կարծում եմ, այսպիսով առավել արդյունավետ կդառնան ռազմահայրենասիրական դաստիարակության դասերը, իսկ բանակում էապես կբարձրանա զինվորների կրթական մակարդակը»,- ասաց նախարար Ս. ՍեյրանյանըÖ‰
Բոլոնիայի գործընթացի շրջանակներում 2008 թվականին Հայաստանը դարձել է Եվրոպական որակի հավաստման ռեգիստրի լիիրավ անդամÖ‰ Աշխատանքներ են իրականացվել նաև որակավորումների ազգային շրջանակի մշակման ուղղությամբÖ‰ Ստեղծվել է նաև «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, որն առաջիկայում կսկսի բուհերի նոր հավատարմագրում՝ եվրոպական չափանիշներովÖ‰ Կարևորելով այս գործընթացը՝ նախարարը նաև տեղեկացրեց, որ իր հրամանով հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվել է մի շարք բուհերի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիր իրականացնելու գործունեության լիցենզիայի պայմանների ապահովման և պահանջների բավարարման ստուգում: Արդյունքները կամփոփվեն մոտ օրերս և հանրությանը կներկայացվեն հունվարինÖ‰ Նրա խոսքով, չի բացառվում, որ «որոշ բուհեր ստիպված լինեն պետությանը վերադարձնել իրենց գործունեության լիցենզիան»Ö‰ 
Նախարարությունն այս ուսումնական տարում նախանձախնդիր կեպով կհետևի պետական բուհերում կիսամյակային քննություններինÖ‰ «Վաղուց ժամանակն է, որ մենք ուշադրություն դարձնենք բուհերում կրթության որակինÖ‰ ԻՎնչ և ինչպեՎս են սովորում մեր ուսանողները բուհական ուսումնառության տարիներին՝ ընդունվելուց հետո, ցավոք, ոչ մեկին՝ այդ թվում ծնողներին, կարծես չի հետաքրքրումÖ‰ Ու աստիճանաբար վերածվում ենք մի ազգի, որը ոչ թե կրթությունն ու դրա բովանդակությունն է սիրում և գնահատում, այլ կրթություն ստանալու փաստն ինքնին»,-ասաց նախարարըÖ‰  Նա նաև մտահոգություն հայտնեց ուսանողների հետ վերջերս ունեցած իր հանդիպումներում նկատած այն իրողության առնչությամբ, որ վերջիններս ոչ միայն տեղեկացված չեն իրենց ուսումնառության հետ կապված ինչ-ինչ խնդիրներից, բուհական համակարգում տեղի ունեցող բարեփոխումներից, այլև այդ առումով հետաքրքրություն չեն ցուցաբերումÖ‰ «Ուսանողն արդեն երկու տարի է սովորում է կրեդիտային համակարգում և գաղափար չունի, ինչ ասել է կրեդիտÖ‰ Ու որ ամենացավալին է, չի էլ ուզում իմանալ»,- ասաց նաÖ‰ Նախարարությունը տեղեկատվական այս բացը լրացնելու համար ձեռնարկել ու առաջիկայում ևս ձեռնարկելու է միջոցառումներÖ‰ Նախարարն ընդգծեց, որ ինչպես կրթական գերատեսչությանը, այնպես էլ ուսանողությանն այս իրավիճակը պետք է լրջորեն մտահոգիÖ‰
Գիտության ոլորտում մշակվել են ոլորտը կարգավորող մի շարք իրավական ակտեր, ինչպես օրինակ՝ գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները, չափանիշները և կարգը սահմանող՝ կառավարության որոշման նախագիծըÖ‰ ՀՀ կառավարություն է ներկայացվել ու առաջիկա նիստում կքննարկվի նաև «ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման գերակայությունների ձևավորման սկզբունքների և չափանիշների մասին» որոշման նախագիծըÖ‰ Մշակվել է նաև հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրÖ‰ Աշխատանքներ են իրականացվել անկախ փորձագիտական համակարգի ստեղծման ուղղությամբÖ‰ Մշակվում է գիտության ֆինանսավորման նոր մոդելը՝ հաշվի առնելով բոլոր այն դժգոհությունները, որոնք հնչում են ներկայումս գործող թեմատիկ ֆինանսավորման կարգի վերաբերյալÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։