2008 թվականին ՀՀ կրթության և գիտության ոլորտում իրականացված ծրագրեր և միջոցառումներ

2008-12-23

Հանրակրթության
  • Ինչպես նախադպրոցական, այնպես էլ միջնակարգ կրթության ոլորտում մշակվել են մի շարք իրավական ակտեր՝ ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին», նորմատիվ փաստաթղթեր՝ «Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը», «Տնօրենների ատեստավորման կարգը» եւ այլն:
  • Շարունակվել են աշխատանքները 12-ամյա դպրոցի անցման ուղղությամբ՝ մշակվել է առարկայական 10 չափորոշիչ եւ ծրագիր, հրատարակվել՝ 30 դասագիրքÖ‰  
  • 10 դպրոցում գործողության մեջ է դրվել ավագ դպրոցի փարձնական ծրագիրը:
  • Հանրակրթական դպրոցում ներդրվել է գնահատման 10 միավորանոց համակարգըÖ‰ 
  • ՀՀ հեռավոր , սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 91 ուսուցիչÖ‰ Նպատակային ուսուցման շրջանակում 2008 թվականին մանկավարժական բուհերի 69 շրջանավարտ աշխատանքի է անցել համապատասխան մարզերումÖ‰  
  • Հաշվի առնելով «Հայոց լեզու, գրականություն», «Մաթեմատիկա» եւ «Օտար լեզուներ» առարկաներից 2007-2008 ուսումնական տարվա ավարտական եւ միասնական քննությունների արդյունքները՝ 2008-2009 ուսումնական տարվա ավարտին բոլոր առարկաներից քննությունների անցկացման համար իրականացվել են նախապատրաստական աշխատանքներÖ‰ Ընթացիկ գնահատման գործընթաց է կազմակերպվել ՀՀ բոլոր դպրոցներումÖ‰ Տպագրվել եւ անվճար բաժանվել են առարկայական ուղեցույցներÖ‰
  • Իրականացվել են աշխատանքներ Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի ընդլայնման, դպրոցները համակարգչային սարքավորումներով համալրելու ուղղությամբÖ‰ Ներկայում ցանցում ընդգրկված 324 դպրոցին մինչեւ փետրվար կմիանա եւս 320-ըÖ‰ Շահագործվել է «Կրթական համալիր էջ» ինտերնետային պորտալը /www.armedu.am/. ստեղծվել է կրթական տեղեկատվական միջավայր, կազմակերպվել են առցանց կրթական միջոցառումներ /մրցույթներ, օլիմպիադաներ, գիտաժողովներ, քննարկումներ, հարցումներ և այլն/Ö‰ Կատարվել են Շարժական ինտերնետային համակարգչային կայանի ստեղծման և փորձնական շահագործման աշխատանքները:
  • Բազմացվել եւ ՀՀ 785 դպրոցներին տրամարդվել են Բաց հասարակության ինստնիտուտի օժանադակության հիմնադրամի աջակցությամբ ԵՊՀ ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ձեռնարկները, դպրոցներում հիմնվել են էլեկտրոնային գրադարաններÖ‰
  • Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Կրթության տեղեկատվավերլուծական ծառայություն» բաժինըÖ‰
  • Ռազմահայրենասիրական դաստիարակության խթանման ուղղությամբ իրականացծվել են միջոցառումներ, 600 դպրոցի ռազմագիտության դասարան համալրվել է ուսումնական զենքով եւ դիդակտիկ նյութերովÖ‰ 278 դպրոցի տրամադրվել է հեռուստացույց եւ տեսասարքÖ‰ 
  • Նախարարության ինտերնետային կայքը «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կազմակերպած տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության արդյունքում ճանաչվել է տեղկության տրամադրման 2008 թվականի լավագույն ինտերնետային պաշտոնական կայքÖ‰
     
    Նախնական եւ միջին մասնագիտական կրթություն
  •  
    Բարձրագույն եւ հետբուհական կրթություն
     
     
    Միջազգային համագործակցություն
     
    Գիտություն

    Բաժանորդագրվել

    Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։