Հանդիպում ուսանողների հետ
2008-12-17
Ս. Սեյրանյանը երկժամյա հանդիպումն ավելի արդյունավետ ու օգտակար դարձնելու համար առաջարկեց ուսանողներին ներկայացնել առաջարկություններ բոլոր այն խնդիրների վերաբերյալ, որոնք, ըստ իրենց, խոչընդոտում են կրթության որակի բարձրացման ու մասնագիտական մրցունակ գիտելիքների ձեռքբերման գործընթացին: Ուսանողների հարցերը հիմնականում վերաբերում էին կրեդիտային համակարգի ներդրման, Բոլոնիայի գործընթացի, համալսարանի նյութատեխնիկական հագեցվածության, ընդունելության քննությունների, ավագ դպրոցների և այլ խնդիրներին: Անդրադարձ կատարվեց նաև բուհական համակարգում կոռուպցիոն դրսևորումներին: Նախարարը, անդրադառնալով նմանատիպ արատավոր երևույթներին, առաջարկեց քննարկել և վերլուծել դրանց դրդապատճառները: Ս. Սեյրանյանն առավել կարևորեց ուսանողների պատրաստակամությունն այդ երևույթների դեմ պայքարում, որն առաջին հերթին պիտի դրսևորվի գիտելիքի, ուսման դերի և նշանակության արժեվորմամբ: