ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2008-11-26

Նոյեմբերի 27-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը` 
«Մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»

««Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի մասին»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 870-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի նիստի N 34 արձանագրության մեջ փոփոխություն կատարելու մասին»

««Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրում իրականացնելու լիազորություն տալու  և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին»

ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։