Ստորագրվեց փոխըմբռնման եռակողմ հուշագիր

2008-11-18

ԿԳ նախարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Կրթության ազգային ինստիտուտի միջև այսօր ստորագրվեց հանրակրթության ոլորտում հանդուրժողականության ուսուցման և խթանման մասին փոխըմբռնման հուշագիրÖ‰ Այն հիմք կհանդիսանա հանդուրժողականությունը խթանող գործունեության ոլորտում ՄԱԶԾ և ԿԳՆ միջև համագործակցության համար՝ ապահովելով հանրակրթության ոլորտում այդ առումով դաստիարակչական աշխատանքի իրականացումըÖ‰
«Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում ապրող մեր ժողովրդին հանդուրժողականության արժեհամակարգը բնորոշ էÖ‰ Սա մեր համար նորություն չէ, ու ժամանակակից աշխարհում որպես նույն մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսությունն ապահովող ազգ, ինչի մասին հաճախ ենք սիրում կրկնել, անհրաժեշտ է պահպանել և «վերարտադրել» մեզ հատուկ այդ արժեհամակարգըÖ‰ Այն կարևորվում է նաև նոր իրողությունների՝ քաղաքացիական հասարկության կայացման տեսանկյունից»,- հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց ԿԳ նախարար Սպարտակ ՍեյրանյանըÖ‰
«ՄԱԿ-ը ձգտել է մշտապես խթանել հանդուրժողականությունն ուսուցման միջոցով, քանզի ապագա սերունդը, որը դաստիարակվում է դպրոցում, պետք է ունենա համագործակցելու, հասարակության մեջ տարբեր մոտեցումներով մարդկանց հետ բաց հաղորդակցվելու վերաբերմունքը»,- նշեց ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Կոնսուելո ՎիդալըÖ‰
Իսկ ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը տեղեկացրեց, որ հուշագրի շրջանակում իրականացվելիք քայլերը կլրացնեն հանրակրթական համակարգում դաստիարակչական աշխատանքների բաղադրիչըÖ‰ Կազմակերպվելիք վերապատրաստումները, որտեղ շեշտը կդրվի հանդուրժողականության ուսուցման և դաստիարակության մեթոդաբանության վրա, հիմնականում կուղղվեն դասղեկական համակազմին, քանի որ նրանք են հիմնականում աշակերտների հետ իրականացնում նման աշխատանքներÖ‰ Համապատասխան մեթոդաբանությունը կկիրառվի նաև 12-ամյա հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչների, ծրագրերի և դասագրքերի լրամշակման ընթացքումÖ‰ «Առանձին դասաժամ կամ առարկա այս առումով չի ներմուծվելու, պարզապես նշված ուղղությամբ աշխատանքն առավել կկանոնավորվի»,- ասաց Ն. ՂուկասյանըÖ‰  

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։