Գիտաժողով՝ կրթության բարեփոխումների հոգեբանական հիմնահարցերը

2008-11-18

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աղավնաձորի  բազայում նոյեմբերի 15-16-ը տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ «Կրթության բարեփոխումների հոգեբանական հիմնահարցեր» թեմայով: Այն կազմակերպել էին Մանկավարժական համալսարանի հոգեբանության և սոցիալական մանկավարժության ֆակուլտետը և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիան: Գիտաժողովին մասնակցում էին Իռլանդիայից և Ռուսաստանից ժամանած, ինչպես նաև Կրթության ազգային ինստիտուտի, ԿԳՆ լեզվի պետական տեսչության մասնագետները և ՀՀ բուհերի դասախոսներÖ‰  
Մասնակիցները նախ խոսել են կրթական համակարգի բարեփոխումների տեսական վերլուծություննների թեմայով, ներկայացրել բուհական համակարգում բարեփոխումների վիճակը, ապա քննարկել են հոգեբանամանկավարժական մի շարք խնդիրներ, գիտական կազմակերպություններում ուսանողների ուսումնական գործունեության վերահսկմանը ու գնահատմանը վերաբերող հարցերÖ‰
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ա. Ղուկասյանը գիտաժողովի արդյունքների ամփոփումից հետո տեղեկացրել է, որ նման գիտաժողովներ կկազմակերպվեն պարբերաբար՝ 3 տարին մեկ անգամ:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։