Ս. Սեյրանյանն այսօր ընդունեց թիվ 175 դպրոցի պատվիրակությանը

2008-11-17

ԿԳ նախարար Ս. Սեյրանյանն այսօր ընդունեց թիվ 175 դպրոցի ուսուցիչների և ծնողների պատվիրակությանըÖ‰ Օրեր առաջ Երևանի քաղաքապետի հրամանով այս դպրոցում պաշտոնից ազատվել էր տնօրեն Ա. ԲաբաջանյանըÖ‰ Դրան հետևել էին դպրոցում ուսումնական բնականոն գործընթացի խաթարման փորձերը,  ինչը դարձել էր հանրային քննարկման առարկաÖ‰

Նախարարը խիստ անընդունելի համարեց որևէ խնդրի հետապնդումը` ի հաշիվ ուսումնական բնականոն գործընթացի խաթարմանÖ‰ Նա նշեց,  որ այսօր դպրոցում ստեղծված բարոյահոգեբանական իրավիճակը և դրան նախորդած մյուս դեպքերը, որոնք ծնողների ու ուսուցիչների հավաստմամբ երկու տարվա վաղեմություն ունեն, վկայում են, որ կրթօջախում առկա խնդիրները շտապ լուծման կարիք ունեն, և այդ առումով ցուցաբերված ուշադրությունը տեղին էÖ‰
Լսելով ծնողների և ուսուցչիների մտահոգությունները՝ Ս. Սեյրանյանը նշեց, որ դպրոցում  բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի վերականգնումն  առաջնահերթ լուծում պահանջող հարց էÖ‰  Դա, ինչպես նաև հանդիպման ընթացքում բարձրացված մյուս բոլոր հարցերը կպահվեն ուշադրության կենտրոնումÖ‰  Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվեց նաև այն պատճառների վեր հանման անհրաժեշտությունը, որոնք հանգեցրել են նման հետևանքներիÖ‰

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։