2009-2010 ԹԹ. ԵՎՐԱՍԻԱՅԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ (ԳԼՈԲԱԼ ՅՈՒԳՐԵԴ)

2008-11-17

Եվրասիայի եւ Միջին Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագիրը (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) ԱՄՆ պետական քարտուղարության կրթական և մշակութային հարցերի բաժնի ծրագրերից է, որն իրականացվում է «Միջազգային հետազոտությունների և փոխանակումների խորհուրդ» (IREX) կազմակերպության կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի բուհերի առաջին, երկրորդ և երրորդ կուրսերի (հնգամյա ծրագրով) ուսանողներին մեկ ուսումնական տարի սովորել ԱՄՆ-ի համալսարաններում կամ համայնքային քոլեջներում` առանց կրթական կոչում ստանալու: Մասնակիցներն ընտրվում են բաց մրցույթով: Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2008 թ. դեկտեմբերի 10-ը, ժամը 17:00:

Ծրագրի հաղթողները պետք է
•այցելեն դասերի` մեկ ուսումնական տարվա համար նախատեսված դասացուցակի համաձայն,
•մասնակցեն համայնքային աշխատանքների (առնվազն 20 ժամ) առաջին ուսումնական կիսամյակի ընթացքում և գործնական աշխատանքների` երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում:

Առաջին կուրսի ուսանողները կապրեն հանրակացարաններում կամ ամերիկյան ընտանիքներում և կսովորեն երկամյա համայնքային քոլեջներում, իսկ երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները` քառամյա քոլեջների և համալսարանների հանրակացարաններում:
Կրթաթոշակն ամբոջովին ֆինանսավորված է և ապահովում է.
•աջակցություն J-1 վիզա ստանալու հարցում
•դիմորդի բնակավայրից ԱՄՆ-ում հյուրընկալ բուհ երկկողմանի ճանապարհորդության ծախսերը
•համալսարանի ուսման վարձը և անհրաժեշտ վճարումները
•միջոցներ գրքեր ձեռք բերելու համար
•ապրուստի ծախսերի համար ամսական կրթաթոշակ
•բշժկական ապահովագրություն
•բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր շրջանավարտների համար
2009-2010 թթ. Եվրասիայի եւ Ասիայի ուսանողների փոխանակման համաշխարհային ծրագրի (Գլոբալ ՅՈՒԳՐԵԴ) հայցադիմումը կարող եք ձեռք բերել www.irex.am  կամ www.irex.org կայքերից:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։