ՀՀ ԿԳ նախարար Ս.Սեյրանյանի շնորհավորական ուղերձն ուսանողների միջազգային օրվա առթիվ
2008-11-17
ՍիրելիÕ› ուսանողներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ` ուսանողների միջազգային տոնի առթիվÖ‰
Ողջ աշխարհում նոյեմբերի 17-ը նշվում է որպես ուսանողների համերաշխության օր, որը խորհրդանշում է ուսանողական համայնքի համախմբվածությունն ու ուժըÖ‰ Ուժ, որը բնորոշ է երիտասարդ, եռանդուն, խելացի ու կիրթ մարդուն, և որն իրապես եղել և մնում է հասարակությունը շարժող ուժըÖ‰
Հայ իրականության մեջ մենք դրա փայլուն օրինակներն ունեցել ենք, և մեր ուսանողներն այսօր էլ լիարժեքորեն կարող են նշել այդ տոնը, քանզի ունեն ներուժ՝ համախմբվածություն և համերաշխություն ցուցաբերելու երիտասարդությանը հուզող մերօրյա խնդիրներին հետամուտ լինելու համարÖ‰ Դրանցից կարևորներից մեկը, անշուշտ, մասնագիտական կրթություն ստանալու հետ կապված խնդիրներն են՝ մատչելիության ապահովումը և կրթության որակըÖ‰ Սրանք այսօր նաև Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվող առաջնային հարցերից են, որոնց լուծման են ուղղված մասնագիտական կրթության համակարգում սկսված լայնածավալ բարեփոխումներըÖ‰ Ինչպես ցանկացած, այնպես էլ այս գործընթացում Ձեր ակնկալած արդյունքը՝ մեր հաջողությունը, մեծապես պայմանավորված է նաև ուսանողության ակտիվությամբ և բարեփոխումներում ունեցած մասնակցությամբÖ‰ Ուստի այսուհետ էլ ավելի ակտիվություն ենք ակնկալում ՁեզանիցÖ‰
Կրկին շնորհավորում եմ, մաղթում ամենայն բարիք, հաջողություն ուսման մեջ և անձնական կյանքումÖ‰