««ՄԱՐՏՈՒՆՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-11-11
ՆԱԽԱԳԻԾ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է՝
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայության «Մարտունու N 3 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված ք. Մարտունի Մ. Հերացի հասցեում գտնվող 305 քառ. մետր ընդհանուր մակերսով ու 1288.980 հազ. դրամ սկզբնական արժեքով հին մարզադահլիճը հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ այն նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման–ընդունման աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքային համայնքի ղեկավարի միջոցով ապահովել Մարտունի քաղաքի վարչական սահմաններում գտնվող 400 քառ. մետր մակերեսով (այդ թվում 305 քառ. մետր մարզադահլիճի տակ) պետական սեփականություն հանդիսացող հողամասի սահմանների ճշտումը և սահմանված կարգով մշտական (անհատույց) օգտագործման իրավունքով տրամադրել «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով, «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ ապահովել անժամկետ, անհատույց օգտագործման պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ այն իրականացնելով «Մարտունու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին: