«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»
2008-11-11
ՆԱԽԱԳԻԾ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1534-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`
որոշմամբ հաստատված կանոնադրության`
1) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական հիմնարկի և «Երևանի Ա.Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է:»,
2) 6-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) ճարտարապետության, դիզայնի, գեղարվեստական նախագծման, շինարարության, ջրային համակարգերի, էներգետիկ, քաղաքային տնտեսության, տնտեսագիտության, բնապահպանական, ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, բնօգտագործման, արդյունաբե¬րական էլեկտրոնիկայի, տրանսպորտի և գեոդեզիայի բնագավառներում գիտաարտադրական, ուսումնամեթոդական ու գիտամանկավարժական հետազոտությունների և աշխատանքների իրականացումը.»,
3) 6-րդ կետի «դ» ենթակետը «տարածումն» բառից առաջ լրացնել «ներդրումը,» բառով,
4) 14-րդ կետում «ամիսը» բառը փոխարինել «եռամսյակը» բառով,
5) 16-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համալսարանի գիտական խորհրդի կազմի մեջ մտնում են ռեկտորը (նախագահ), պրոռեկտորները, աշխատակազմի ղեկավարը, գիտական քարտուղարը, ուսումնական մասի պետը, ուսանողական խորհրդի նախագահը, գլխավոր հաշվապահը, ֆակուլտետների դեկանները, ֆակուլտետների խորհուրդների առաջադրմամբ` երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր ֆակուլտետից, որոնցից մեկը պետք է լինի ամբիոնի վարիչ կամ դասախոս, իսկ մյուսը` ճանաչված ճարտարապետ, շինարար կամ գործատու: Ռեկտորի նշանակմամբ` գիտական խորհրդի անդամ կարող են լինել նաև մասնագետներ այլ կառուցվածքային ստորաբաժանումներից:»,
6) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Համալսարանում կիրառվում է բարձրագույն կրթության երկաստիճան կրթական համակարգ և հետբուհական շարունակական կրթություն:» :
2. Թույլատրել «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իր միջոցների հաշվին` մինչև 10.000,0 հազ. դրամ ներդրմամբ, մասնակցել Հայաստանի շինարարների միության, Հայաստանի ճարտարապետների միության և համալսարանի աշխատողների մասնակցությամբ հիմնադրվող և ոչ պակաս, քան 100.000,0 հազ. դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինժեներ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: