Պարգևատրում՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում
2008-11-01
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայացավ «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական /ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն/ առարկաների ուսուցիչների 2008 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունըÖ‰ Արդեն 6-րդ անգամ կազմակերպվող այս մրցույթը Հայ Առաքելական եկեղեցու ու ՀՀ կրթության և գիտության նախարարության համագործակցության արդյունք է:
Ողջունելով և շնորհավորելով մրցույթի հաղթողներին և մասնակիցներին՝ ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը նշեց, որ մատաղ սերնդի դաստիարակությունը 21-րդ դարի ամենալուրջ մարտահրավերներից մեկն էÖ‰ «Իսկ հայերիս համար այդ պատերազմում հաղթելու ամենազորեղ զենքը մեր ինքնությունն է, դրա պահպանումն ու արմատավորումըÖ‰ Այս առումով ուսուցչի առաքելությունը՝ մատաղ սերնդին փոխանցել ազգային ինքնության գիտակցությունը, պատմության և լեզվի մասին գիտելիքը, իրոք ազգանվեր է, ու հատկանշական է, որ նրանց ոգևորելու, խրախուսելու և գնահատելու գործում երկրի աշխարհիկ և հոգևոր իշխանությունը համատեղում է ջանքերը»,- ասաց ԿԳ նախարարըÖ‰
Ուսուցիչներին և ներկաներին իր օրհնության խոսքը հղեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսըÖ‰ «Երևույթը խորհրախորհուրդ է, որ մեր ուսուցիչները գալիս ու գնահատանք են ստանում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ թևածում է մեր մեծ ուսուցչապետի ոգինÖ‰ Կարևոր է, որ մեր ուսուցինչները հիշեն` իրենց կոչումը հայ պատանուն միայն գիտելիքով զինելը չէ, այլ դաստիարակելը և առաջնորդելը»,- ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսըÖ‰
2008 թվականին «Լավագույն ուսուցիչ» այս մրցույթի մարզային փուլին մասնակցել է 200 ուսուցիչ, հանրապետականին՝ 42-ըÖ‰ Նրանցից 3-ն արժանացել են առաջին մրցանակի, 8-ը՝ երկրորդ, 13-ը՝ երրորդÖ‰ Մրցույթի հանրապետական փուլի բոլոր մասնակիրները ստացան նվերներ, իսկ մրցանակակիրները՝ դրամական պարգևներ և պատվոգրերÖ‰
1-ին մրցանակ
1. Հասմիկ Գաբրիելյան - «Հայոց եկեղեցու պատմություն», Գեղարքունիք,
Ճամբարակի թիվ 4 դպրոց
2. Անահիտ Գևորգյան - «Հայոց լեզու և գրականություն», Սյունիք, Քազարանի թիվ 1 դպրոց
3. Խաչիկ Աբազյան - «Ֆիզիկա», Տավուշ, Նոյեմբերյանի թիվ 1 դպրոց
2-րդ մրցանակ
1. Գևորգ Աբրոյան - «Հայոց պատմություն», Գեղարքունիք, Վարդենիկի թիվ 3 դպրոց
2. Արշավիր Գասպարյան - «Հայոց պատմություն», Շիրակ, Գյուրմու Ակադեմիկական վարժարան
3. Նարինե Հայրապետյան - «Հայոց եկեղեցու պատմություն», Կոտայք, Հրազդանի թիվ 12 դպրոց
4. Անահիտ Թևոսյան - «Հայոց եկեղեցու պատմություն», Արարատ, Վեդիի թիվ 2 դպրոց
5. Ալիս Ղալթախսազյան - «Հայոց լեզու և գրականություն», Կոտայք, Նոր Հաճնի թիվ 2 դպրոց
6. Մարիամ Խաչատրյան - «Հայոց լեզու և գրականություն», Արարարտ, Քաղցրաշենի միջն. դպրոց
7. Կարինե Դարբինյան - «Ֆիզիկա», Երևան, թիվ 195 դպրոց
8. Աիդա Սրապիոնյան - «Ֆիզիկա», Արմավիրի թիվ 5 դպրոց
3-րդ մրցանակ
1.Մերի Գանդալյան - «Հայոց պատմություն», Սյունիք, Կապանի թիվ 6 դպրոց
2. Ալվարդ Բաղդասարյան - «Հայոց պատմություն», Լոռի, Վանաձորի թիվ 20 դպրոց
3. Անահիտ Հովհաննիսյան - «Հայոց պատմություն», Կոտայք, Հրազդանի թիվ 13 դպրոց
4. Հերիքնազ Գևորգյան - «Հայոց պատմություն», Վայոց Ձոր, Ջերմուկի թիվ 1 դպրոց
5. Մարինե Դավթյան - «Հայոց եկեղեցու պատմություն», Սյունիք, Արծվանիկի միջն. դպրոց
6. Գոհար Բաբայան - «Հայոց եկեղեցու պատմություն», Վայոց Ձոր, Ջերմուկի թիվ 1 դպրոց
7. Սուսաննա Յարալյան - «Հայոց եկեղեցու պատմություն», Տավուշ, Իջևան
8. Ալվարդ Մխոյան - «Հայոց լեզու և գրականություն», Լոռի, Մեծավանի թիվ 1 դպրոց
9. Սանամ Մարգարյան - «Հայոց լեզու և գրականություն», Վայոց Ձոր, Եղեգնաձորի թիվ 3 դպրոց
10. Ալվարդ Պետրոսյան - «Հայոց լեզու և գրականություն», Տավուշ, Իջգևանի թիվ 1 դպրոց
11. Սոնա Միրզոյան - «Քիմիա», Կոտայք, Աբովյանի թիվ 2 դպրոց
12. Հասմիկ Գրիգորյան - «Քիմիա», Գեղարքունիք, Գավառի թիվ 1 դպրոց
13. Նարինե Մայիլյան - «Կենսաբանություն», Արագածոտն, Ապարանի թիվ 2 դպրոց