Ստորագրվեց «Գործընկերներ ուսման ոլորտում–Հայաստան» փոխըմբռնման հուշագիր

2008-10-31

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ստորագրվեց «Գործընկերներ ուսման ոլորտում–Հայաստան» փոխըմբռնման հուշագիր` Մայքրոսոֆթ ընկերության «Գործընկերներ ուսման ոլորտում» համաշխարհային ծրագրի շրջանակներում: Փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը և Մայքրոսոֆթ ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Վահե ԹորոսյանըÖ‰
Հուշագրով նախատեսվում են ՀՀ ԿԳՆ և Մայքրոսոֆթի համագործակցության երեք հիմնական ուղղություններ՝ «Նորարարական դպրոց», «Նորարար ուսուցիչ» և «Նորարար աշակերտ»Ö‰ Համատեղ աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով համաձայնություն ձեռքբերվեց պարբերաբար կազմակերպել հանդիպումներ`  ընթացիկ ծրագրերն ու ստացված արդյունքները քննարկելու նպատակով: Արարողության մասնակիցները կարևորեցին տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը կրթության ոլորտում, անդրադարձան ուսուցիչների վերապատրաստման, դպրոցների ինտերնետային ցանցի հետագա զարգացման և ընդլայնման, ՏՏ կիրառման տեսանկյունից ավագ դպրոցների առաջատար դերակատարման անհրաժեշտության հարցերինÖ‰

Արարողությանը ներկա էին կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արեգ Գրիգորյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ ԵնգիբարյանըÖ‰ Մայքրոսոֆթի հայաստանյան ընկերությունը ներկայացնում էին տարածքային գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը և կորպորատիվ արտոնագրման գծով ղեկավար Արմեն ՊապյանըÖ‰

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։