Համատեղ պայքար դրամահավաքության դեմ
2008-10-23
ՀՀ նախագահի հետ ԿԳ նախարարի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ ուշադրության էր արժանացել դպրոցներում պարտադրված դրամահավաքությունը, և հստակ խնդիր դրվել այն բացառելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել: ԿԳՆ-ում այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նախարարի տեղակալ Բ. Եսայանը ներկայացրեց նշված ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներըÖ‰ Նա տեղեկացրեց, որ ԿԳ նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արձագանքելու և հետևողական աշխատանք է կատարելու նախարարության թեժ գծով ստացված բողոքներին ընթացք տալու առումովÖ‰
Աշխատանքային խումբը գործելու է Երևանի քաղաքապետարանում ստեղծված համանման խմբի և մարզպետարանների կրթության պատասխանատուների հետ համատեղÖ‰ Խմբի անդամները լինելու են խնդրո առարկա կրթօջախներում և տեղում պարզելու իրավիճակը. անօրինական դրամահավաքի ցանկացած դեպքի համար այն կազմակերպած մանկավարժը կամ տնօրինության ներկայացուցիչը կհեռացվի աշխատանքիցÖ‰ 90-ականների սկզբին ֆինանսատնտեսական ծանր պայմանների պատճառով դպրոց ներթափանցած երևույթը գնալով անթույլատրելի ձևեր ու չափեր է ստանումÖ‰ Եթե այն ժամանակ պետությունը համապատասխան միջոցներ չէր կարողանում տրամադրել, և տնօրենները ստիպված էին դիմել ծնողների օգնությանը, ապա վերջին տարիներին պատկերն այլ էÖ‰ Դպրոցներին կոմունալ և տնտեսական կարիքները հոգալու համար բավականին գումար է հատկացվում, և դրա չափը տարեցտարի ավելանում էÖ‰ Այսպես, ընթացիկ տարում այդ նպատակով յուրաքանչյուր դպրոցի տրամադրվող գումարը տարեկան շուրջ 13,5 մլն դրամ է, եկող տարի այն կկազմի շուրջ 18.5 մլնÖ‰ «Տվյալ դեպքում առավել մեծ է մեր դպրոցին և ուղղակի երեխային հասցվող բարոյական վնասի չափը, երբ երեխան ստիպված է դրամահավաքության անընդունելի հարաբերությունների մեջ մտնել ուսուցչի հետ, իսկ եթե նրա ընտանքն անապահով է, ապա իրապես կործանարար իրավիճակ է ստեղծվում»,- ասաց Բ. ԵսայանըÖ‰ Ընդ որում, մեղավորը միշտ չէ, որ դպրոցն է, այլ քաղքենի մտածելակերպ ունեցող որոշ ծնողներ, որոնք «հրահրում» են այդ ամենը, և արդյունքում արձանագրվում են ապշեցուցիչ և արտառոց դեպքերÖ‰
Բ. Եսայանը կոչ արեց ծնողներին զերծ մնալ նման նախաձեռնություններից` հավաստիացնելով, որ դպրոցի կողմից պարտադրված դրամահավաքի՝ կանխիկ գումար հավաքելու ցանկացած դեպք խստագույնս պատժվելու էÖ‰ Պարզապես անհրաժեշտ է զանգարահել նախարարության թեժ գծին՝ 52-73-43 հեռախոսահամարով, ներկայանալ և ներկայացնել կոնկրետ բողոքըÖ‰ «Այս քայլերն ուղղված են ոչ թե դպրոցի կամ մանկավարժի դեմ, այլև հենց նրանց հեղինակության բարձրացմանը, և ես վստահ եմ, որ մանկավարժների ու ծնողների մի ստվար բանակ կաջակցի մեզÖ‰ Վստահեցնում ենք, որ թիկունք են լինելու բոլոր նրանց, ովքեր պատրաստակամություն կցուցաբերեն մեզ` աջացել այս անընդունելի երևույթներն արմատախիլ անելու պայքարում»,- ասաց Բ. ԵսայանըÖ‰ Աշխատանքային խմբի հետ դպրոցներ կատարվելիք այցելություններին կմասնակցեն նաև լրագրողներ՝ գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակովÖ‰