Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժո­ղո­­վի» նիստը

2008-10-23

ՀՀ կրթության և գիտության նախարարության նիստերի դահլիճում ս/թ հոկտեմբերի  30-ին, ժամը 16-ին կայանալու է «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորող հանձնաժո­ղո­­վի» նիստը

Նիստում քննարկվելու են ներքոշարադրյալ հարցերը.
 
1. «Կարինթեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 066 լիցենզիայի գործո­ղությունը կասեցնելու մասին,
2. «Ռուբենյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախա­դպրոցական և միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրով  գործու­նեության   N 031 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին,
3.  «Համասփյուռ կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործու­նեության   N 156,155 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
4. «Միջազգային որակյալ դպրոցների Երևանի մասնաճյուղ» ուսումնական հաստատության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության  N 150, 151 լիցենզիաների գործողությունները կա­սեց­նելու  մասին,
5. «Պապմանո» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերության միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության N 274 լիցենզիայի գործողությունը կասեցնելու  մասին,
6. «Վ.Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 177, 178 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
7.«Շենգավիթի միջնակարգ դպրոց» կրթական հիմնարկ համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 323, 324 լիցենզիաների գործողությունները կասեցնելու մասին,
«Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ /օժանդակ/ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
«Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N 6 հատուկ /օժանդակ/ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատուկ ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
«Երևանի հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ /լրիվ/ ընդհանուր, հատուկ ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին,
«Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր կրթական ծրագրերով գործունեության լիցենզիաներ տալու մասին,
«Ուսուցիչների ստեղծագործական վարպետանոցներ» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերությանը տարրական ընդհանուր կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
13.   «Արևի ծաղիկ» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերությանը նախա­դպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին,
«Աստվոր» սահմանափակ պատասխա­նատվությամբ ընկերության հանրակրթական միջնակարգ դպրոցի N 018 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,
ՀՀ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 11 մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնական ընդհանուր և միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթական ծրագրերով N 339, 340 լիցենզիաների գործողությունները դադարեցնելու մասին:
««Կիլիկյան Հայաստան» կրթամշակութային կենտրոն» հիմնադրամի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին,
«ՀՀ Լոռու մարզի Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախնական մասնագիտական /արհես­տագործական/ կրթական ծրագրով մի շարք մասնագիտությունների գծով գործունեության թույլտվության մասին:
  
ԿԳ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
 
 
 
 
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։