ՀՀ կառավարության նիստի օրակարգում

2008-10-22

Հոկտեմբերի 23-ին ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են կրթության ոլորտի վերաբերյալ հետևյալ հարցերը`
«Էդգար Իսախանյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու մասին»
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի N 324-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
««Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք հանձնելու և որպես բնակելի ֆոնդ նվիրելու մասին»
«Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և  Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին»
«Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-Ի N 1392–Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
«Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների N 8 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 9 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու, «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների N 15 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-իN 2179-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։