««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՈՐՊԵՍ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱ

2008-10-22

                           ՆԱԽԱԳԻԾ

 
Համաձայն «Պետական  ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 5-րդ  հոդվածի   2-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի  Հանրապետության  օրենքի 4-րդ  հոդվածի՝  Հայաստանի  Հանրապետության  կառավարությունը      
ո ր ո շ ու մ  է՝
1.«Երևանի պետական համալսարան «պետական ոչ առևտրային կազմակերպությանն  ամրացված Երևան  քաղաքի Ավան համայնքի Ծարավ Աղբյուր  55ա հասցեում գտնվող՝ հանրակացարանային համալիրի թիվ մեկ մասնաշենքը և դրա  օգտագործման   ու սպասարկման համար  անհրաժեշտ   հողատարածքը   հետ վերցնել և  հանձնել «Հայաստանի  Հանրապետության   կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական  կառավարչական հիմնարկին,  որպես  բնակելի  ֆոնդ  նվիրելու այնտեղ բնակվող  բնակիչներին՝ համաձայն  N1 , N2, N3 և N4 հավելվածների:
2.Սահմանել, որ  բնակելի  ֆոնդի / բնակելի տարածքի/ հետ  միասին  սույն   որոշման  N1, N2, N3, N4  հավելվածներում  նշված  նվիրառուներին  է  անցնում նաև  /հատկացվող  բնակելի  տարածքին համապատասխան/ մասնաշենքի  տակ գտնվող  հողամասի նկատմամբ  ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը՝  նվիրառուի    բաժինն  ընդհանուր  բաժնային  սեփականության   հողամասի  նկատմամբ  որոշելով նվիրառուին  նվիրվող  բնակարանի / բնակելի տարածքի/ մակերեսի   հարաբերությամբ  շենքի  բոլոր  բնակարանների ու ոչ  բնակելի  տարածքների   մակերեսներին՝  արտահայտված  կոտորակով:
3.Հայաստանի  Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության  պետին՝ սույն որոշման  1-ին  կետում  նշված  ընտանիքների հետ կնքել  նվիրատվության պայմանագիր:
4. «Հայաստանի Հանրապետության  կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Երևանի քաղաքապետին ՝ «Երևանի պետական համալսարան» պետական  ոչ առևտրային կազմակերպության  ղեկավարի հետ  համատեղ, երկամսյա ժամկետում, սահմանված  կարգով  ապահովել  սույն որոշման  առաջին կետով  նշված  հանրակացարանային  մասնաշենքի  պահպանման  և սպասարկման  համար  անհրաժեշտ հողամասի  բաժանումը, մասնաշենքի և հողամասի  հանձնման – ընդունման , մասնաշենքի  նպատակային  նշանակության  փոփոխության և պետության  գույքային  իրավունքների  պետական գրանցման  աշխատանքները:
5.Սահմանել, որ
1) սույն որոշման 1-ին կետից բխող  գույքային  իրավունքների   պետական  գրանցման հետ   կապված   վճարումները և տուրքերը,  օրենքով  սահմանված  կարգով, ենթակա են   վճարման Հայաստանի  Հանրապետության   կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական    կառավարչական հիմնարկի  միջոցների հաշվին:
2)  սույն որոշման 3-րդ կետից բխող  գույքային   իրավունքների  պետական  գրանցման  հետ  կապված  վճարումները    օրենքով  սահմանված կարգով, ենթակա  են վճարման, սույն  որոշման N1, N2, N3, N4  հավելվածներում  նշված  նվիրառուների  միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։