«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1540-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ Հ

2008-10-22

ՆԱԽԱԳԻԾ

«Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 11-րդ հոդվածի համապատաuխան` Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մաuին» N 1540-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության ձգաբանական փորձաքննությունների բաժնի լաբորատորիային հարող տարածքում հենապատեր, աստիճանավանդակ, հարթակներ, ջրահավաք հորեր կառուցելու, տարածքը ասֆալտապատելու և բարեկարգելու, ինչպես նաև ավտոտեխնիկական փորձաքննությունների բաժնի լաբորատորիայի արտաքին և ներքին հարդարման, տանիքածածքի կառուցապատման և ներքին կոմունիկացիաների մոնտաժման աշխատանքների ֆինանսավորման համար` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը հատկացնել 11000.0  հազ. դրամ,  Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտին` uույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը տրամադրել «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշման 2-րդ կետով նախատեսված հատկացման մասով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը վերապահված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչի իրավունքները փոխանցել Հայաuտանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:
5. Uույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։