«ԴԱԼԱՐԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392 –Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ
2008-10-22
ՆԱԽԱԳԻԾ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի զ/ կետին, 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.»Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Դալարիկի Հ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը /այսուհետ` կազմակերպություն/, որին`
1)անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված 3291.6 հազ. դրամ սկզբնական արժեքով և 1000 /855/ քմ մակերեսով ուսումնական մասնաշենքը, 1800 քմ հողատարածքը,
2)սեփականության իրավունքով հանձնվում է 3291.6 հազ. դրամ արժողությամբ գույք, որից 1804.2 հազ. դրամ արժողությամբ հիմնական միջոցներ և 21.0 հազ. դրամ արժողությամբ արագամաշ առարկաներ:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը` դրանում նախատեսելով դրույթ, համաձայն որի կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները կուղղվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` կազմակերպությանը
սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը,
3) ապահովել «Դալարիկի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը կազմակեր¬պության միջոցների հաշվին:
4.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականին հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 2 հավելվածի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկի «ՀՀ Արմավիրի մարզի ենթակայության դպրոցներ» բաժնի «Բաղրամյանի տարածաշրջան» ենթաբաժնի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:












