Արդյունքների վերլուծությունը կարևոր նախապայման է

2008-10-15

Միասնական քննությունների կազմակերպման հիմնախնդիրներն ու հեռանկարները քննարկելու նպատակով այսօր Ծաղկաձորում մեկնարկեց եռօրյա համաժողով, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Ս. Սեյրանյանը, փոխնախարար Բ. Եսայանը, ԳԹԿ տնօրեն Մ. Մկրտչյանը, ԱԺ պատգամավոր Ա. Բախշյանը, մարզպետարանների կրթության բաժինների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ԳԹԿ մասնագետներ և ԿԳ նախարարության ներկայացուցիչներÖ‰
ԿԳ նախարարը, անդրադառնալով միասնական քննություններին, նշեց, որ, իհարկե, անցած երկու տարիների ընթացքում լուրջ փորձ է կուտակվել, և ընդհանուր առմամբ, այս տարի ևս գործընթացը հաջող կազմակերպվեցÖ‰ Սակայն հաշվի առնելով կուտակված փորձը և այն, որ առաջիկայում միասնական քննակարգով են անցկացվելու բոլոր առարկաների գրավոր քննությունները, այժմ պետք է որոշակի հստակ եզրակացություններ կատարել` առկա ինչ-ինչ բացերը լրացնելու ու նոր քննական փուլին պատրաստ ներկայանալու նպատակովÖ‰ Ըստ նրա, առկա փորձի և արդյունքների վերլուծությունն այս դեպքում գալիք քննական շրջանում հաջողության հասնելու կարեւոր նախապայմաններից մեկն էÖ‰ «Եթե քննությունների ժամանակ մենք նկատում էինք որոշ հարցեր և հընթացս հարթում էինք դրանք, ապա այժմ ժամանակն է խոսելու առավել լուրջ խնդիրների մասին, թե կազմակերպչական և բովանդակային առումով իՎնչ անելիքներ ունենք նպատակակետին հասնելու համարÖ‰ Իսկ դա շրջանավարտներին իրենց գիտելիքները քննություններում ավելի ամբողջական և լիարժեք դրսևորելու հնարավորություն տալն է, նրանց համար հավասար մեկնարկային պայմանների ապահովումն ու դպրոցից բուհ անցումը դյուրին դարձնելը»,- ասաց ԿԳ նախարարըÖ‰
Ներկայումս միասնական քննարկարգում ընդգրկվելիք մյուս առարկաների համար տեստերի նմուշների մշակման աշխատանքները շարունակվում են. շուտով լույս կտեսնեն և դպրոցների ավարտական դասարաններին կբաժանվեն դրանց ուղեցույցներըÖ‰ 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։