«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1352-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ
2008-10-15
ՆԱԽԱԳԻԾ
--------------
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գույք ամրացնելու մասին» N 1352-Ա որոշման 1-ին կետում՝ «խաղահրապարակները, լողավազանը և ֆուտբոլի դաշտը» բառերը փոխարինել «ջրավազանը, պահակակետը, պահեստը, օժանդակ շինությունը, սպորտ հրապարակը, մարզադաշտը և պարիսպը» բառերով, իսկ «4420.0» թիվը փոխարինել «16190.3» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, սահմանված կարգով «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի անհատույց օգտագործման նոր պայմանագրի կնքումը: