«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1716-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 958-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ

2008-10-15

Նախագիծ
 
 
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  սեպտեմբերի 15-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության   կանոնադրությունը   հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 3-ի   N  681–Ն որոշումն    ուժը կորցրած   ճանաչելու մասին» N  1716–Ն որոշմամբ հաստատված կանոնադրությունը   լրացնել հետևյալ     բովանդակությամբ նոր` 2.2 կետով.
«2.2. «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հանդիսանում է «Հայք» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության, «Շրջակա միջավայրի   հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Եթեր   ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդը համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1413-Ն, 2006 թվականի դեկտեմբերի 14-ի N 1880-ն և 2007 թվականի հուլիսի 19-ի N 958- Ն որոշումների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի ««Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությանը բաժնետոմսերի տնօրինման լիազորություններ վերապահելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերության կազմից գույք առանձնացնելու, «Եթեր ստեղծագործական տուն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմակերպելու և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին» N 958-Ն որոշման 7-րդ կետի 2) ենթակետն  ուժը կորցրած ճանաչել:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 
 

Բաժանորդագրվել

Եթե ցանկանում եք պարբերաբար ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի «Տեղեկատվություն» բաժնի նյութերին, ապա կարող եք բաժանորդագրվել՝ նշելով Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն։ Այդ հասցեին կստանաք նամակ-հաղորդագրություն, որով կհաստատվի Ձեր բաժանորդագրումը։